Վերջին 2 տարիների ընթացքում անթաքույց կերպով աշխարհիկացման և ազատականացման ճանապարհով ընթացող Սաուդյան Արաբիայի թագավորության իշխանությունները հայտարարել են զբոսաշրջային վիզաներ տրամադրելու գործընթացի մեկնարկի մասին. նպատակը՝ նաև այդ ոլորտի զարգացմամբ նվազեցնել տնտեսության կախվածությունը նավթային եկամուտներից:

Սեպտեմբերի 28-ից առաջին անգամ թագավորությունը կբացի առցանց մուտքի արտոնագիր ստանալու հայտեր աշխարհի 49 երկրների քաղաքացիների համար: Իսլամի խիստ կանոններով կառավարող սաուդյան իշխանությունները նաև խոստացել են մեղմացնել հագուկապի խիստ պայմաններն օտարերկրացի կանանց համար՝ այդուհանդերձ պահանջելով, որ նրանք կրեն «համեստ հագուստ»:

Ցայժմ իսլամի կարևորագույն սրբավայրեր ունեցող թագավորությունը մուտքի արտոնագրեր էր տրամադրում բացառապես ուխտագնացության և աշխատանքային գործունեության նպատակով դիմողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել