Անտոն անունով տղան մահացել է օգոստոսի 23-ին: Հարևաններն ասացին, որ միայն լսել են, թե ինչպես էին ծնողները գոռում նրա վրա, քանի որ երեխան պատռել էր հագուստը: Դրանից հետո երեխան դուրս է նետվել պատուհանից: 

Հարևանուհին, ով մի հարկ ներքև է ապրում, ասում է, որ ծեծից ու բարձր ձայներից հետո լռություն տիրեց, իսկ հետո լսվեցին երեխայի արագ ոտնաձայները:

Ականատեսը նշում է, որ պատուհանից դուրս է նայել և տեսել է տղային՝ գետնին պառկած: Կինը արագ շտապօգնություն է կանչել:

Դեպքի ժամանակ երեխայի ծնողները սթափ չէին, և այն ժամանակ, երբ տղան արդեն գետնին էր, ծնողներն ուղղակի քայլում էին:

Դատաբժշկական փորձագետները նշել են, որ նա ընկել է գլխի վրա և մահացել է հարվածից: 

Հարևանները չեն հավատում, որ 8-ամյա երեխան կարող էր ինքնասպան լիներ, քանի որ վերջինիս վրա հագուստ չկար, բայց ոստիկանությունում գործը որպես ինքնասպանություն են որակել: 

Պետք է նշել, որ երեխայի մահվանից հետո ծնողները այլևս չեն երևացել իրենց բնակարանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել