Նկարում պատկերված են ԱՄՆ բանակի զինվորները Վիետմնամյան պատերազմի շրջանակներում թշնամու նկատմամբ հերթական «հոգեբանական գրոհից առաջ»: Պատերազմներում հակառակորդի զինվորներին հոգեբանական տեսանկյունից շարքից հանելը հաղթանակի կարևորագույն գրավականներից մեկն է: Ամերիկացիները վերոգրյալ սկզբունքը Վիետմանյան պատերազմի շրջանակներում հրաշալիորեն հասկացան: Նրանք կռվելով կոմունիստական հյուսիս-վիետնամացիների դեմ՝ հրաշալիորեն ծանոթ էին վիետնամացիներին՝ նրանց սովորույթներին և մշակութային առանձնահատկություններին: Նրանք փայլուն գիտեին, որ վիետնամացիները ամուր կերպով հավատ ունեն գերբնական երևույթների հանդեպ և նրանց մշակույթում այդպիսի երևույթներին լայն տեղ էր հատկացված: Հատկապես խոսքը վերաբերվում էր պարանորմալ երևույթներին և հանգուցյալների հոգիներին և նրանց հետ կապին: Ամերիկացիները կազմեցին գործողության ծրագիր, որը կոչվեց «Թափառող հոգի»: Նրանք իրենց հարավ-վիետնամացիների դաշնակիցների ձայները ձայնագրելով և որոշակի հեռավոր գիշերային սարսափազդու երանգներ հաղորդելով դրանց կարողացել էին ստանալ այնպիսի մի ձայնաուղերձ, որ հակառակորդը լսելիս այն պետք է կարծեր, որ իրեն դիմում է որևէ հանգուցյալ: Որպես կանոն այդ ձայնաուղերձներում հեռվից եկող խորհրդավոր ձայնը հակառակորդի զինվորիներին հորդորում էր զենքը վայր դնել և դադարեցնել պայքարը: Ամերիկացիները այդ ամենը ձայնագրում էին մեծ բարձրախոսների վրա, որոնք կամ գործածվում էին գիշերը թշնամու դիրքերի վրայով ուղղաթիռով թռչելիս, կամ դիրքերի մոտ գտնվող աշտարակների վրա: Գերբնական ուժերի և նմանատիպ երևույթների հանդեպ հավատ ունեցող վիետնամացի զինվորների վրա վերոգրյալ «հոգեբանական գրոհ»-ը երբեմն կործանարար ազդեցություն էր ունենում և շատերը խուճապի մատնվելով կորցնում էին մարտունակությունը: ամերիիկացի զինվորների հայտնած տվյալների համաձայն «Հոգեբանական այդ գրոհ»-ը, երբեմն այնպիսի հետևանքներ էր ունենում, որ նրանք ստիպված էին լինում անջատել բարձրախոսները, երբ անցնում էին դաշնակից հարավ-վիետնամացիների դիրքերի մոտակայքով, քանի որ ըստ նրանց այդ զինվորները նույնպես խուճապի էին մատնվում: Այսպիսի «հոգեբանական գրոհներ»-ը լայնորեն կիրառվում էին 1969-1970թթ. և հատկապես արդյունավետ էին գործում այն վայրերում, որտեղ գտնվող հակառակորդի զինվորները շատ ավելի խորը հավատ էին տածում գերբնական ուժերի հանդեպ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել