Մի քանի ամիս առաջ ,երբ մեր հերթական երկար «քաղ-անալիզ-planning -վեճերից» մեկի ընթացքում ասում էի ,որ շուտով մի քաղաքական իրավիճակ է ձևավորվելու ,որ ստիպված Փաշինյանը`«իր իսկ հեղափոխական բազմակենտրոն և բազմաշահ պլատֆորմից» քիչ թե շատ պաշտպանվելու կարիք է ունենալու` հենց այս ձևավորվող իրավիճակը նկատի ունեի:Սակայն սա դեռ պաշտպանվելու իրավիճակը չէ և չգիտեմ էլ կստացվի նրա մոտ դա անել՞ թե ոչ, իսկ իր «կարծես թիմակիցները » կմտածեն արժի՞ պաշտպանել թե ոչ և կարծես «ոչը» գերակայող է լինելու հատկապես երկրորդ ռաունդում` «Ստամբուլյան կոնվենցիա»:

Երկրի ողջ քաղաքական համակարգի ավերված և ոչ օրգանական պատկերը ստանում է իր կոնտուրները:Ես դա ցավով եմ նշում և ցավում եմ ,որ շուրջ մեկ ու կես տարի բոլոր մասնագիտական, փորձագիտական հորդորները և թեկուզ սուր քաղաքական գնահատականները չնդունվեցին ի գիտություն և հետևություններ չարվեցին: Ինչևէ կարող եմ համարել, որ քիչ թե շատ օգնել եմ հայրենի իշխանություններին:Այլևս կարելի է փաստել, որ ըստ էության ոչ մի քաղաքական օրակարգ`(չթվարկեմ դրանք հայտնի են), ոչ մասնագիտորեն,ոչ քաղաքականապես հասուն և ապագային միտված չեն եղել,այլ ընդհամենը բավարարել են ընթացիկ քաղաքական և հասարակական կոնյուկտուրայի ժամանակավոր անհիմն և ոչ պետականակենտրոն շահերը և բնականաբար արդյունքում ձախողվել են: Այլևս կարելի է փաստել, որ իշխանությունների քաղաքական որակը շատ ցածր է և առաջիկայում դա շատ ավելի առերևույթ է դառնալու:Ամենա թարմ և ցցուն ապացույցներից մեկը դա նույն «Ամուլսարյան մարտահրավերն էր»,որը իշխանությունը ուղղակի տապալեց չկարողանալով ճիշտ աշխատել շահախնդիր խմբերի հետ:Իշխանություն կրելը նախ և առաջ ենթադրում է բազմաբովանդակ և բազմաշերտ և ոչ միշտ թափանցիկ ԱՇԽԱՏԱՆՔ` այլ ոչ «live շփում»,որտեղ դու նորից մոնիպուլացնում և խաղում ես ընտրազանգվածիդ հետ:Հեղափոխական պլատֆորմի այլևս չգոյության ինդիկատորները մեծ թափ են հավաքում,ինչը անխուսափելի էր և օրինաչափ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել