Առավոտյան եկեղեցի էինք գնացել՝ Նորքի Սբ Մարիամ Աստվածածինը: Ամեն անգամ եկեղեցական տոներին եկեղեցի այցից հետո հերթական անգամ համոզվում եմ հետևյալում՝ արտաքնապես ու տուրիստի մոտ հպարտանալու համար ենք միայն քրիստոնյա: Մինչդեռ իրականում՝ կռապաշտ ենք, նյութապաշտ, սնոտիապաշտ, ամեն ինչ, բացի՝ քրիստոնյայից:
Էդ «բազառն» ու մուրացկանությունը, որ սփռված ա հարյուրավոր մետրերով եկեղեցու շրջակայքում նվազագույնը ակունքներով հասնում ա մինչև Քրիստոս (որպես հայտնի իրողություն): 2000 տարվա մեջ բան չի փոխվել: Քրիստոսը, որին «Աստված ուղարկել էր մարդկանց հոգիները փրկելու», փաստացի գնաց անձնազոհության ճանապարհով: Բայց դա էլ մարդկանց միջից ախտը չհանեց: Նրա առաքելության սխալ ընկալման հետևանքն ա, ըստ իս… մեր՝ հայերիս օրինակով. յուրաքանչյուր դեպքում ակնկալում ենք, որ պիտի ուրիշը գա մեզ փրկի, ուրիշը պարտավոր ա մեզ փրկի (մուրացկանների վարքը): Դե, իսկ կռապաշտական գծիկ գերնյութապաշտական հակումների մասին խոսելն ավելորդ ա: Էլի եմ ասել՝ արժեքային խորը ճգնաժամի, ճահճացման հետևանքն ա: Իսկ դա հաղթահարելու ճանապարհը… մենք էս հարցում էլ ենք հազար տարի հեծանիվ հորինում, բայց առանձին-առանձին դետալ ստեղծելով՝ փորձում ենք հեծանիվ ստանանք, առանց դրանք միավորելու: Էս էլ սերունդների մերժողականության հարթության խնդիր ա: Արցախի հերոսների էս մերժումն էլ՝ ձեզ որպես արդիական օրինակ…

#կռապաշտ_քրիստոնյա
#հենց_այսպես_էլ_գոյատևում_ենք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել