Եվրոպան չի հանդուրժում Ռուսաստանին` Հայաստանն է քաղում դառը պտուղները, Ռուսաստանը «բիզնես» է անում Ադրբեջանի հետ` Հայաստանի անվտանգությունն է տուժում, Սիրիայում զոհերի թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով` հայկական տրանզիտն է մեծանում, «օֆշորային սկանդալ«վ է ծագում` Հայաստանի տնտեսությունն է «լողում», վերահսկիչն ու ֆիննախը հաշվետվություններ են ներկայացնում` Հայաստանի ներքաղաքական կոնյուկտուրան է «նոկաուտում» հայտնվում, էն մանր-մունրն էլ չհաշված` 14 մլն-ի դասախոսություններ, 170 մլն-ի բիոզուգարաններ, մի 70 տոննա պետական դիզվառելիք և այլն: 
Ոզնուն էլ հասկանալի է, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չէ, բայց հանգստի մասին ո՞վ պետք է մտածի, ո՞վ պետք է հայկական դհոլ-զուռնայի ձայնը Բաթում ու Քոբուլեթի հասցնի: Կարևոր գործերը կսպասեն, չէ՞ որ ամառը կարճ է լինելու: Կարևորը առողջությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել