Արդեն երկու տարի է, ինչ Երևանի սրտում՝ Ալեքսանդր Սպենդիարյան 5 հասցեում գործում է Color Boom Nail ստուդիոն: Բացման օրվանից սրահը առանձնացել է ոչ միայն բարձրակարգ սպասարկմամբ, գեղեցիկ ինտերիերով, այլև կարևորել է ոլորտի զարգացումը Հայաստանում, որի ուղղությամբ կատարված քայլերից մեկն ամերիկյան Kiara Sky բրենդի ներմուծումն է Հայաստան: Color Boom Nail Studio-ն հանդիսանում է Kiara Sky բրենդի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը:      

Kiara Sky-ի բոլոր տեսակներից հատկապես սիրվել է Dip Powder-ը, որը յուրահատուկ է իր տեսակով: Այն ընդունվել է բազմաթիվ երկրներում և սիրվել միլիոնավոր աղջիկների և կանանց կողմից: Այն իր տեսակով փոշի է, որն ունի մի շարք առավելություններ: 

Kiara Sky-ն արագ նվաճեց հայկական շուկան, ինչպես և ամբողջ աշխարհը: Այս նյութը տարբերվում է նրանով, որ հարստացված է հատուկ վիտամինային կոմպլեքսով և ունի հատուկ պաշտպանիչ շերտ եղունգի համար, շատ հեշտ հանվում է եղունգի մակերեսից, առանց գործիքների միջամտության:

Աղջկական հետաքրքիր միջավայրում էլ տեղի ունեցավ բրենդի շնորհանդեսը, որին ներկա էր նաև BlogNews.am-ը։ Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր դրվագները:

«Մեզ համար ինքնանպատակ չէ, որ Kiara Sky-ն օգտագործվի միայն Color Boom-ում: Մենք ոլորտի զարգացման կողմնակիցն ենք, այդ իսկ պատճառով կա ազատ վաճառք: Կարող ենք պաշտոնապես հայտարարել, որ Kiara Sky-ն ունի ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջեր, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այն գնել, կարող են գրել էջերին կամ պարզապես մոտենալ Ալեքսանդր Սպենդիարյան 5 հասցե»,- նշում է Color Boom Nail Studio-ի համահիմնադիր Նորա Աբրահամյանը:

Նշենք նաև, որ մատնահարդարները կարող են մեկօրյա դասընթաց անցնել Color Boom Nail Studio-ում: Դասընթացի տևողությունը հինգ ժամ է, որն ուղեկցվում է համեղ հյուրասիրությամբ, ինչպես նաև տրամադրվում են բոլոր գործիքները: Ավարտից հետ տրամադրվում է սերտիֆիկատ: Գրանցվելու համար պետք է զանգահարել 044520520 հեռախոսահամարով:

բոլոր մատնահարդարները վերապատրաստված են, աշխատում են բացառապես ախտահանված գործիքներով: Սրահում մշտապես գործում են անակնկալներ, որոնց ծանոթանալու համար պետք է հետևել Color Boom Nail Studio-ի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերին:

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել