Արդեն չորս ամիս է՝ Ալեքսանդր Սպենդիարյան 5  հասցեում գործում է նորաոճ Color Boom Nail Studio-ն, որը բացված օրվանից իր հաճախորդներին ներկայանում է նորամուծություններով և անակնկալներով: Երեկ սրահն իր հաճախորդների համար հերթական անակնկալն էր պատրաստել. Color Boom Nail Studio-ն աշխատում է «Նաիրյան» ապրանքանիշի հետ, որը հայկական սիրված բրենդ է, ու որի տեսականին ներկայացված է սրահում: «Նաիրյան» ապրանքանիշն ունի նորույթ՝ եղունգների և կուտիկուլայի խնամքի բալզամ, որը բացառապես բնական հումքով է պատրաստված։ Դրա մուտքը շուկա տոնեցին Color Boom Nail Studio-ում: BlogNews.am-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները և մանրամասներ ներկայացնում:

«Color Boom Nail Studio եղունգների հարդարման գեղեցիկ սրահ է, և նրանք ցանկություն հայտնեցին իրենց սրահում ներկայացնելու մեր ապրանքանիշի խնամքի որոշ պարագաներ: Մենք ունենք նորույթ՝ եղունգների հարդարման բալզամ, որն առաջին անգամ ներկայացրինք այս սրահում: Բալզամն օգտագործվելու է մատնահարդարման ժամանակ»,- նշեց «Նաիրյան» ընկերության համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը։ 

Color Boom Nail Studio-ում կանացի հետաքրիքր հավաքույթ էր, որի ժամանակ քննարկում էին առաջարկվող նորույթը, լիցքաթափվում աշխատանքից հետո, ինչպես նաև վայելում «Կաֆֆա» սուրճը, որը համարվում է ամենաորակյալներից:

«Այստեղ մենք փոքրիկ ակումբ ենք ստեղծել, որտեղ կանայք գալիս են լիցքաթափվելու, իրենց առօրյայից կտրվելու: Մենք կարող ենք հաջողությամբ փաստել, որ մեր հաճախորդներն օր-օրի ավելանում են։ Կարող եմ ասել, որ անգամ ընկերներ ենք, յուրահատուկ ընտանիք ենք դարձել, որն անդադար շարունակում է հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել իր այցելուների համար»,- նշում է Color Boom Nail Studio-ի համահիմնադիր Նորա Աբրահամյանը։

Ի դեպ՝ «Նաիրյան»-ը միակ ապրանքանիշը չէ, որի հետ աշխատում է Color Boom Nail Studio-ն: Սրահից կարող եք ձեռք բերել հայտնի և սիրված «Կոկչյան» ապրանքանիշի արծաթյա զարդեր, Fashion Drug by Anahit-ի գեղեցիկ աքսեսուարները, ինչպես նաև Bamboo-ի մարդուկներ:

Հեռ.  044 520 520, 011 520 520

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Շուշան Անտոնյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել