Մենինգիտը գլխուղեղի և ողնուղեղի փափուկ թաղանթների բորբոքումն է, որը կարող է զարգանալ թե՛ վիրուսների, թե՛ բակտերիաների պատճառով: Մարդիկ, ովքեր տառապում են աուտոիմուն հիվանդություններով կամ թույլ իմունիտետ ունեն, ավելի շատ են ենթարկվում հիվանդության զարգացման ռիսկին: Խնդիրն այն է, որ հիվանդության նշանները կարելի է շփոթել այլ առողջական խնդիրների դեպքում նկատվող ախտանշանների հետ:

Տենդ: Տենդը, որն ուղեկցվում է նաև դողով, կարող է մենինգիտի նշան լինել: Թեև տենդն օրգանիզմի պաշտպանական ռեակցիա է, հարկավոր է ուշադրություն դարձնել մյուս նշաններին ևս:

Ցավ որովայնում, սրտխառնոց և փսխում: Եթե այս ախտանշանները որևէ բացատրություն չունեն, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Գլխացավ, լուսազգայունություն: Այս խնդրի առկայության դեպքում գլխացավը կարող է իսկապես հյուծող լինել: Նկատվում է նաև զգայունություն լույսի նկատմամբ:

Մաշկի ցանավորում: Մաշկային ցանը կարող է վկայել դերմատիտի, ալերգիայի մասին, բայց կարող է կապված լինել նաև մենինգիտի հետ:

Տեսողության խամրում: Մենինգիտն ազդում է օրգանիզմի մի շարք գործառույթների վրա, ինչը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել: Հիվանդների շրջանում կարող է նկատվել նաև տեսողության խամրում:

Պարանոց: Հիվանդների շրջանում կարող է նկատվել պարանոցի մկանների կոշտացում:

Թուլություն: Այս ախտանշանը հանդիպում է մի շարք առողջական խնդիրների դեպքում: Եթե որևէ այլ պատճառ չի հայտնաբերվում, հարկավոր է մտածել նաև մենինգիտի մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել