Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է ընդիմադիր Rustavi2 հեռուստաալիքի հաղորդավար Գերոգի Գաբունիայի ցենզուրայից դուրս հայտարարությունները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Նախագաը կարծում է, որ նման հայտարարությունները նպաստում են էթնիկ ատելությանը: Նրա խոսքերով, նման պահվածքը հակասում է վրացական ավանդույթներին և միայն նպաստում է Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերութունների սրմանը:

Ավելի վաղ տեղի ունեցածը դատապարտել էր նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ով հայտարարել է, որ ընդիմադիր Rustavi2 հեռուստաալիքի հաղորդավար Գերոգի Գաբունիայի ցենզուրայից դուրս հայտարարությունները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, սադրանք են ու միտված են երկրում անկայունություն ստեղծելուն:

«Այն, ինչ մենք այսօր տեսանք, զզվելի սադրանք է և փորձ՝ ապակայունացնելու մեր երկրի դրությունը: Սա անընդունելի է», -գրել է Բախտաձեն թվիթերյան իր էջում:

Rustavi2 հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, թե անընդունելի է ուղիղ եթերում հայհոյելը, չնայած ինքը կիսում է լրագրողի դիրքորոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել