Սանկտ Պետերբուրգում կինն ու տղամարդը ընկել են 9-րդ հարկի պատուհանից սեքսով զբաղվելիս։ Կինը մահացել է, իսկ նրա զուգընկերը պարզապես վեր է կացել ու հեռացել, գրում է «Ֆոնտանկա»-ն։

Պորտալի տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 5-ի գիշերը Համերաշխության պողոտայում։ Իրավապահներին այս ամենի մասին տեղեկացրել է տեղի բնակչուհին, որը դարձել է պատահածի վկան։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեսել են զոհվածի մարմինը, որի կողքին ընկած էին կոտրված հեռուստացույցն ու հատակմաքրիչը։

Որոշ տեղեկություններով՝ կինը խմել է չորս տղամարդկանց ընկերակցությամբ, իսկ հետո առանձնացել է նրանցից մեկի հետ լուսամուտագոգին։ Երիտասարդներն այնպես են տարվել միմյանցով, որ կորցրել են հավասարակշռությունն ու ցած ընկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել