Աստիճանաբար մեծ տարածում է ստանում վայրի բրինձը, սակայն դա ամենևին էլ բրինձ չէ։ Այն խոտաբույս է՝ ջրային ցիցանիա անունով։ Ցիցանիայի սերմերն օգտագործվում են և՛ որպես ինքնուրույն ճաշատեսակներ, և՛ որպես սովորական բրինձի հավելումներ։

Վայրի բրինձն իր բարձր գնի պատճառով դելիկատես է համարվում, սակայն շնորհիվ հարուստ բաղադրության՝ այն պետք է ներառել սննդակարգի մեջ։

Կարգավորում է մարսողական համակարգը

Վայրի բրնձի բաղադրության մեջ առկա մանրաթելերը կարգավորում են մարսողությունը։ Մանրաթելերը բնական ճանապարհով աղիներն ազատում են շլակից։ Այն խորհուրդ է տրվում այն մարդկանց ովքեր ունեն մարսողական համակարգի խանգարում։

Պաշտպանում է սրտի առողջությունը

Վայրի բրինձը շատ լավ պայքարում է անոթների և սրտի հիվանդությունների դեմ, ամրապնդում է երակները, անոթները դարձնում է ավելի էլաստիկ։ Նրա մեջ նատրիումը մի քանի անգամ ավելի քիչ է, քան սպիտակ բրինձի մեջ։ Վայրի բրինձի բաղադրության մեջ բացակայում են խոլեստերինը և հագեցած ճարպերը, ինչը նվազեցնում է աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը։

Բարձրացնում է իմունիտետը

Վայրի բրինձը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, որն իմունիտետի ամրապնդման գլխավոր բաղադրիչներից է։ Վիտամին C-ն նպաստում է լեյկոցիտների արտազատմանը, որը մեծ նշանակություն ունի իմունային համակարգի համար։ Վիտամին C-ի օրգանիզմում հայտնվելուն պես ամինաթթուները սկսում են կոլագեն արտադրել, որը մեր օրգաններն իրար միացնող հիմնական հյուսվածքն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել