Մեծ Բրիտանիայի բնակչուհի Հարիեթ Օսբորնին բաց հագուստի պատճառով վռնդել են ինքնաթիռից, որն իսպանական Մալագայից պետք է թռիչք իրականացներ Լոնդոն: Այս մասին հայտնում է Sputnik International-ը:

Ուղևորուհին հագել է բաց դեկոլտեով հագուստ առանց ներքնաշորի: Բորտուղեկցորդուհին նրան դուրս է հրավիրել ոչ պատշաճ հագուստ կրելու համար: Միևնույն ժամանակ, EasyJet ավիաընկերությունը պնդում է, որ բրիտանուհուն ներս չեն թողել վատ վարքագծի պատճառով:

Ընկերության ներկայացուցչի խոսքով` Օսբորնին առաջարկել են մեկ այլ հագուստ հագնել: Կինը համաձայնվել է, սակայն շարունակել է վիրավորել աշխատակիցներին: Օսբորնը ստիպված է եղել գիշերն օդանավակայանում անցկացնել և Լոնդոն վերադառնալ մեկ այլ չվերթով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել