Հավի մսի ֆարշով մակարոնը բավականին հեշտ պատրաստվող, համեղ ու հագեցնող ուտեստ է։

Ճիշտ է, կերակուրը պատրաստման տարբեր եղանակներ ունի, բայց ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու հետեւյալ բաղադրատոմսը։

Անհարժեշտ բաղադրիչներն են՝ 1կգ հավի մսի ֆարշ, սոխ, համեմունքներ, աղ, բուսական յուղ, մակարոն և լոլիկներ։

Պատրաստման եղանակը 

Առաջին հերթին պետք է կտրատել սոխը, խառնել մսի ֆարշի մեջ և տապակել մանրացված լոլիկների հետ՝ չմոռանալով համեմունքների և աղի մասին։

Հաջորդ քայլով հարկավոր է ջրի մեջ եփել մակարոնը, համեմել աղով։

Պատրաստվելուց հետո անհրաժեշտ է ջրքամել ու ավելացնել ֆարշի թավայի մեջ։

Ստացված զանգվածը մի լավ խառնելուց հետո պետք է սպասել մինչև պատրաստ լինելը։

Իսկ վերջում կարելի է նաև թարմ կանաչի ավելացնել։ Հավի մսի ֆարշով մակարոնը պատրաստ է։

Նշենք, որ իտալացիներն այս ուտեստի մեջ նաև քերած պանիր են ավելացնում։

Դուք նույնպես կարող եք պատրաստված ուտեստի վրա պանիր լցնել և եփել ևս մի քանի րոպե։

Ի դեպ, հավի մսի փոխարեն կարելի է նաև խոզի ու տավարի մսի ֆարշ օգտագործել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել