Անտոն Չեխովը ռուսական գրականության ամենակարկառուն դեմքերից մեկն է։

Բացի բազում ստեղծագործություններից՝ Չեխովը նաև հայտնի է հաճարեղ և դիպուկ աֆորիզմներով, որոնցից կարելի է կյանքի դասեր քաղել։

Առաջարկում ենք ծանոթանալ Չեխովի 10 հանճարող աֆորիզմներին, որոնք շատ բան կսովորեցնեն Ձեզ։

  • Համալսարանը զարգացնում է բոլոր ունակությունները, այդ թվում՝ նաև հիմարությունը։
  • Ամեն ինչ գիտեն և ամեն ինչ հասկանում են միայն հիմարներն ու խաբեբաները։
  • Եթե ուզում ես շատ ժամանակ ունենալ, ապա գործով զբաղվիր։
  • Պետք է սեփական անձից կաթիլ-կաթիլ հեռացնել ստրուկի մտածելակերպը։
  • Ոչ ոք չի ցանկանում սիրել մեր միջի սովորական մարդուն։
  • Կյանքն իր բնույթով չափազանց պարզ բան է, և մարդը պետք է մեծ ջանքեր գործադրի այն փչացնելու համար։
  • Ասում են, որ վաղ թե ուշ ճշմարտությունը կամ արդարությունը կհաղթանակի, սակայն դա ճիշտ չէ։
  • Պետք չէ խանգարել այն մարդկանց, ովքեր ցանկանում են խելագարվել։
  • Չի կարելի կեղտից պահանջել, որ կեղտ չլինի։
  • Խելացին սիրում է սովորել, իսկ հիմարը՝ սովորեցնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել