Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է, թե ինչու ոչինչ չի արել, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել է կարմիր գորգի վրա իրեն դիմավորելիս:

«Ես կանգնած էի նրա կողքին, և հավատացեք ինձ, նա ապահով վիճակում էր գտնվում», - Զելենսկիին մեջբերում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական պարբերականին:

Կանցլեր Անգելա Մերկելն իրեն վատ է զգացել Զելենսկիին դիմավորելու արարողության ժամանակ և սկսել է ցնցվել: Մերկելը կանգնած վիճակում մի քանի անգամ փոխել է ձեռքերի դիրքը՝ փորձելով հանգստացնել ինքն իրեն: Այդ պահին կողքին կանգնած ուկրաինացի նախագահը ոչինչ չի արել նրան օգնելու համար:

Մամլո ասուլիսի ժամանակ Մերկելը հայտնել է, որ իր վատ ինքնազգացողության պատճառը ջրազրկումն է եղել: Նա նշել է, որ մի քանի շիշ ջուր խմելուց հետո իրեն լավ է զգացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել