Բոլոր ծնողներն էլ երազում են, որ իրենց երեխաներն առողջ մեծանան։ Համարվում է, որ մերսումը դրան նպաստելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։

1. Թերագնահատում եք սողալու օգուտը

Սողալը ամրացնում է ձեռքերը, ոտքերը, ամրացնում է մեջքի և որովայնի մկանները։ Սողալու փուլը բաց թողած կամ երկու ամսից պակաս չորեքթաթ գնացած երեխաներն իրենց առաջին տարվա խնդիրներն իրենց հետ տանում են ողջ կյանքում։ Նույնիսկ կաթված տարած մարդիկ վերականգնման փուլում սողում են։

2. Երեխային սխալ եք քայլել սովորեցնում

«6 ամսականում երեխան պետք է նստի, մեկ տարեկանում՝ քայլի». այս կարծրացած կարծիքները երիտասարդ ծնողներին հանգիստ չեն տալիս։ Շատ երեխաներ սկսում են քայլել ինը ամսականից, մի մասն էլ 18-ում նոր–նոր առաջին քայլերն են անում։ Մի համեմատեք ձեր երեխային մյուսների հետ։ Պետք չէ ձեռքից բռնած ամբողջ օրը երեխային փորձել քայլեցնել։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ անում եք դա, ապա ոչ ավել, քան 15-30 րոպե։ Մի բռնեք նրան դաստակից, ձեռքերը վերև մի պահեք, այդպես նա կախվում է ձեզանից և հնարավորություն չի ունենում ինքնուրույն պահելու հավասարակշռությունը։ Ամենաճիշտը նրան հետևից՝ մարմնից պահելն է։

Детский массажист назвал 8 ошибок, которые совершает большинство родителей

3. Չգիտեք առողջ երեխայի զարգացման հիմնական սկզբունքները

Այսպիսով՝ կոպիտ պաթոլոգիաներ չունեցող երեխայի զարգացման հիմնական սկզբունքներն են.

  • 1 ամսականից երեխան պետք է սովորի պառկել փորի վրա։
  • 3-4 ամսականից նրան պետք է դնել հատակին, որտեղ նա պետք է գտնվի ողջ ընթացքում, երբ քնած չէ, չի ուտում ու չի զբոսնում։
  • Մինչև երեք տարեկան երեխաների համար զարգացնող զբաղմունքները երկրորդական են։ Որքան փոքր է երեխան, այնքան կարևոր է նրա համար նոն–ստոպ ռեժիմում շարժվելը և որքան հնարավոր է շատ՝ փողոցում։

4. Երեխային գետնին չեք դնում

Երեխային չորս ամսականից դրեք հատակին, ավելի մեծ տարիքում՝ առավել ևս։ Ձեզանից ընդամենը պահանջվում է նրան սովորեցնել մնալ հատակին։ Սկզբնական շրջանում պառկեք նրա հետ գետնին, հետո արդեն կարող եք աստիճանաբար մենակ թողնել։ Մնացեք երեխայի տեսադաշտում, բայց արագ մի արձագանքեք նրա ամեն մի կանչին, որպեսզի նա ինքը փորձի, օրինակ, հասնել իր խաղալիքին։

5. Հաշվի չեք առնում երեխայի ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները

  • Պետք չէ երեխային նստեցնել ձեռքի վրա, քանի դեռ նա ինքը չի նստում, մինչև վեց ամսականը՝ հաստատ, իսկ երբեմն՝ նաև մինչև 8 ամսական։
  • Անիմաստ է սանձերով քայլեցնելը։ Եթե երեխան դեռ չի քայլում, ապա դրանք օգտագործել պետք չէ։ Դրանք չեն թողնում, որ երեխան ինքը պահի հավասարակշռությունը, իսկ եթե քայլում է, ապա պարաններով նրան քաշելը մի տեսակ տխուր է նայվում։

6. Անորակ ներքնակ և բարձ եք գնում

Մինչև երեք տարեկան առողջ երեխաներին բարձ ընդհանրապես պետք չէ, ամենալավը ուղիղ, հարթ ներքնակն է։ Իսկ երեք տարեկանից բարձր երեխայի համար բարձ ընտրելիս ուշադիր եղեք, որ բարձի բարձրությունը 4 սմ լինի։ Իսկ ներքնակ ընտրելիս ամենակարևոր սկզբունքն է՝ որքան փոքր է երեխան, այնքան չոր պետք է լինի ներքնակը։

7. Անտեսում ենք զարգացման վտանգավոր նշանները

Որ դեպքերում է պետք դիմել մանկաբույժի.

  • Եթե երեխան 2 ամսվա վերջում ոչ համաչափ շարժումներ է անում ձեռքերով և ոտքերով։
  • Եթե երրորդ ամսվա վերջում չի կարողանում գոնե կես րոպեով պահել գուխն ուղղահայաց դիրքում։
  • Եթե 4-րդ ամսվա վերջում երեխայի գլուխը հետ է գնում, երբ նրան պառկած տեղից բարձրացնում են։
  • Երբ 5-րդ ամսվա վերջում երեխան անվստահ է պահում գլուխը, երբ նրան ձեռքերից բռնած բարձրացնում են մեջքին պառկած վիճակից։
  • Երբ երեխան 7-րդ ամսվա վերջին ձեռքերից բռնելու դեպքում չի փորձում ինքնուրույն նստել։
  • Երբ 9-րդ ամսվա վերջին երեխան նստած վիճակում լավ չի պահում հավասարակշռությունը և չի կարողանում շրջվել իր առանցքի շուրջը։
  • Երբ 11-րդ ամսվա վերջին երեխան չի կարողանում գոնե մեկ րոպե նստել առաջ ձգած ոտքերով։

Детский массажист назвал 8 ошибок, которые совершает большинство родителей

8. Ընտրում ենք ցածր որակավորմամբ մերսողի

Ձեր երեխային մերսող մասնագետը պետք է միջնակարգ բժշկական կրթություն ունենա, «Բժշկական մերսում» մասնագետի սերտիֆիկատ պետք է ունենա։ Մերսման տևողությունը պետք է 30 րոպե լինի։

Ինչպես հասկանալ, որ ձեր դիմաց լավ մասնագետ է։

  • Չի տալիս իր աշխատանքի արդյունքի 100% երաշխիք (սա խոսում է նրա մասնագիտական հասունության մասին)։
  • Հետաքրքրվում է պատճառներով, որոնք դրդել են ձեզ մերսման կուրս անցնել։
  • Բացատրում է, թե ինչ է անում, և ինչ արդյունք պետք է ակնկալեք։
  • Բուժական կամ պրոֆիլակտիկ մերսման խորհուրդներ է տալիս։
  • Լավ մերսումից հետո մինչև 3 ամսական երեխաներ մեջքն ու հետույքը վարդագույն են դառնում, կապտուկներ չեն լինում։ Արդյունքը կարելի է նկատել 5-7 սեանսից հետո։ Առավելագույն արդյունքը՝ կուրսը ավարտելուց հետո երկու շաբաթ անց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել