Ամենօրյա սովորություններ կան, որոնք աննկատելիորեն վնասում են մեր առողջությանը: Ներկայացնում ենք 5 վնասակար սովորություններ, որոնցից արժե հրաժարվել:

Ուտելուց անմիջապես հետո ատամները մաքրելը

Մի շտապեք ուտելուց հետո անմիջապես մաքրել ատամները: Բերանի խոռոչը ողողեք ջրով և 40 րոպե սպասեք, մինչև թքի մեջ պարունակվող կալցիումը հանքայնացնի էմալի հատվածները: Դրանից հետո կարող եք ատամի մածուկով և խոզանակով մաքրել ատամները:

Դուք երթևեկում եք քաղաքով բաց պատուհաններով

Քաղաքային մայրուղիներում օդի աղտոտվածությունը 10 անգամ կարող է գերազանցել քաղաքամերձ տարածքներին: Աղտոտ օդ չշնչելու համար փակեք ավտոմեքենայի լուսամուտները և միացրեք օդափոխիչը: Դա 4 անգամ կմեղմացնի կեղտոտ օդի ազդեցությունը ձեզ վրա:

Դուք տաքացնում եք ուտելիքը միկրոալիքային վառարանում պլաստիկե տարայի մեջ

Պոլիպրոպիլենից պատրաստված տարաները հարմար են, բայց ոչ կատարյալ: Միկրոալիքների ազդեցությամբ սննդի մեջ կարող են ընկնել ֆտալատներ, որոնք օրգանիզմի հորմոնային համակարգում խախտումներ կարող են առաջացնել, ինչպես նաև շատ վտանգավոր են տղամարդկանց սերմնահեղուկի համար: Միկրոալիքային վառարանում սնունդը տաքացնելու համար օգտագործեք միայն ապակե տարա:

Դուք նստում եք մեքենայի ղեկին ոչ սթափ վիճակում

Երեկոյան բարեկամներին կամ ժամանցի վայրեր այցելելուց առաջ լավ սնվեք: Այդպիսով դուք կարող եք նվազեցնել արյան մեջ ալկոհոլի քանակը 30%-ով: Ոչ սթափ վիճակում ավտովթարների հավանականությունը 46%-ով ավելանում է:

Դուք ստուգում եք հեռախոսը քնելուց առաջ

Հետազոտությունները ցույց են տվել, որ մենեջերները, ովքեր իրենց հեռախոսներն օգտագործում են ժամը 21:00-ից հետո, առավոտյան հոգնած են արթնանում: Բացի դրանից՝ անքնությունը մեծացնում է կաթվածի հավանականությունը: Մի լիցքավորեք ձեր հեռախոսները ննջասենյակում, եթե չեք ուզում անջատել դրանք գիշերը, գոնե երեկոյան ժամը 21:00-ից հետո անջատեք էլեկտրոնային ծանուցումների ծառայությունը: Անջատեք նաև Facebook-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել