Սկզբում ասում էր՝ մերժեք Սերժին, հետո ասեց՝ ինձ վարչապետ դարձրեք, դա քիչ էր, մի հատ էլ ԱԺ ուզեց, վերջում էլ՝ դատարանները։ Լավ, վերջը դու ի՞նչ ես տալու ժողովրդին: 

Տպավորություն է, որ մեկը անցնի աշխատանքի, ուզի ախատավարձ, կաբինետ, գրասեղան, ծառայողական մեքենա, քարտուղարուհի, վերջում՝ տուն, կին, հետո էլ աշխատանքի արդյունքը չստացվի, ասի՝ դուք եք մեղավոր, ես երեխա էլ էի ուզում, իմ փոխարեն չունեցաք։

Հիմա սրան ինչքա՞ն պիտի ժողովուրդը տա, վերջում էլ պիտի բոլորին քցի ու ասի՝ դուք էիք մեղավոր, ես ուզեցի, դուք չտվեցիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել