Որոշ երկրներում քաղաքացիների մոտ կեսը չունի անձնագիր, ինչը, սակայն, նրանց չի խանգարում ճանապարհորդել։ Որոշ երկրներում էլ կյանքն առանց այս կարևոր փաստաթղթի գրեթե անհնար է պատկերացնել։ Յուրաքանչյուր երկիր անձնագիր ձեռք բերելու և օգտագործելու սեփական օրենքներն ունի։ Այդ օրենքները երբեմն լինում են շատ տարօրինակ։

Աշխարհի ամենահազվադեպ հանդիպող անձնագիրը

Աշխարհի ամենահին ասպետական միաբանության՝ Մալթյան միաբանության անձնագրերը համարվում են ամենահազվագյուտը։ Այս փաստաթուղթը ճանաչվում է 106 երկրներում, որոնց հետ միաբանությունն ունի դիվանագիտական հարաբերություններ։ Միաբանության կազմի մեջ մտնում են 13500 ասպետներ, կանայք և կապելաներ, 80 հազար մշտական կամավորներ և 25 հազար ծառայողներ։ Սակայն անձնագրերի քանակը ընդամենը 500-ն է։ Սովորաբար այդ անձնագրերը տրվում են 5 տարի ժամկետով։ Միակ մշտական անձնագիրը պատկանում է Միաբանության մեծ վարպետին։

Առաջ անձնագրերի համար կարող էր օգտագործվել ցանկացած լուսանկար

Որոշ երկրներում անձնագրային լուսանկարներ սկսել են օգտագործել 1914 թվականից սկսած, սակայն լուսանկարների համար որևէ պահանջ կամ չափանիշ չի եղել։ Օգտագործվում էր ցանկացած լուսանկար։ Այսպես՝ 1915 թվականին հայտնի գրող Արթուր Կոնան Դոյլի անձնագրի մեջ տեղադրված է եղել նրա և կնոջ լուսանկարը՝ իրենց 2 զավակների հետ։

Աշխարհի ամենահզոր անձնագիրը

Գոյություն ունի, այսպես կոչված, անձնագրային ինդեքս։ Այն թույլ է տալիս պատկերացում կազմել այն մասին, թե որ երկրի անձնագիրը պարզեցված կարգով կամ առանց վիզայի քանի երկիր կարող է մուտք գործել։ Որքան մեծ է այդ թիվը, այնքան ավելի հզոր է անձնագիրը։ 2018 թվականին ամենահզոր անձնագիրը ճապոնականն էր, իսկ ահա 2019 թվականին՝ ԱՄԷ-ինը։ Միևնույն ժամանակ, 10 տարի առաջ Էմիրությունները զբաղեցնում էր 53-րդ հորիզոնականը։

Ամենաթանկ անձնագիրը ծնունդով Ավստրալիայից է

2018 թվականի իրականացված հետազոտությունների արդյունքների համաձայն՝ ամենաթանկ անձնագիրը ճանաչվել է ավստրալականը։ Ավստրալիայում անձնագիր ձևակերպելու ծախսերը կազմում են 282 դոլար։ Միևնույն ժամանակ ամենաազդեցիկ անձնագրերի մեջ այն զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Ամենաապահով անձնագիրը

Նիկարագուայի անձնագիրն ունի պաշտպանության 89 տարբեր տարրեր, այդ թվում՝ հատուկ ծածկագրեր, հոլոգրամներ և ալիքաձև նշաններ։ Այն համարվում է աշխարհի ամենաքիչ կեղծվող փաստաթուղթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել