Կաննում «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերայի ժամանակ ռեժիսոր Քվենթին Տարանտինոյին մեղադրել են սեքսիզմի մեջ: Լրագրողներին հետաքրքրել է դերասանուհի Մարգո Ռոբիի ռեպլիկների փոքրաթիվ լինելու պատճառը, ինչպես նաև նրա նոր ֆիլմում կանանց նկատմամբ դաժան վերաբերմունքը, հաղորդում է The Guardian-ը: Ռեժիսորը հրաժարվել է նմանատիպ թեմաների շուրջ բանավիճելուց և հայտարարել է, որ հերքում է սեքսիզմի վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բոլոր մեղադրանքները:

Նա հայտարարել է, որ նման խոսակցությունները կարող են փչացնել հանդիսատեսի՝ ֆիլմի դիտումից ստացած տպավորությունները: Ֆիլմում Ռոման Պոլանսկու կնոջը՝ Շերոն Թեյթին մարմնավորած Մարգո Ռոբին նման հայտարարություններին ավելի մեղմ է արձագանքել: «Կարծում եմ, որ էկրանային տեսարանները ցույց են տալիս, որ իմ հերոսուհին կարող է իրեն բացահայտել նույնիսկ առանց խոսքերի»,- ասել է դերասանուհին:

«Մի անգամ Հոլիվուդում»-ը համարվում է փառատոնի գլխավոր ֆիլմը: Շատ կինոքննադատներ բարձր են գնահատել Տարանտինոյի երկար սպասված նոր աշխատանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել