Artsakhpress.am-ը գրում է.

2018 թ.-ին ԱՀ պետական բյուջեից բնապահպանության ոլորտին հատկացվել է 331 միլիոն 133 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 308 միլիոն 905 հազար 500 դրամ: Կատարողականը կազմել է 93 %:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Խորհրդարանում կայացած 2018 թ.-ի պետական բյուջեի հաշվետվությանն ասել է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ նախարարության կողմից իրականացվել են 4 ծրագրեր, որոնց համար նախատեսված էր 139 միլիոն դրամ, սակայն փաստացի հատկացվել է 134 միլիոն 130 հազար 95 դրամ, այդ թվում՝ Արցախի ընդերքի ուսումնասիրության համար՝ 120 միլիոն դրամ, (ծրագիրն իրականացվել է «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի միջոցներով), Արցախի տարածքի կոշտ կենցաղային թափոնների ուսումնասիրության միջոցառումների ծրագրի իրականացման համար՝ 1 միլիոն 520 հազար դրամ:
Ծրագրի շրջանակներում ուսումնասիրություններ են իրականացվել Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում, Ասկերանի, Շուշիի և Մարտունու շրջաններում: Մակերևութային ջրերի ուսումնասիրության համար հատկացվել էր 16 միլիոն դրամ, որից ծախսվել է 12 միլիոն դրամ: Կենսատեխնիկական միջոցառումների ծրագրի իրականացմանը հատկացվել է 1 միլիոն 380 հազար դրամ, որը իրականացվել է 100 %-ով: Ֆ. Գաբրիելյանը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսված է կյանքի կոչել 8 ծրագիր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել