Azatutyun.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթի համոզմամբ, Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը կարող է ծագել անգամ պատահականության հետևանքով: Այս մասին բրիտանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է այսօր Բրյուսելում, Իրանին նվիրված քննարկումներից առաջ:

«Պատահականության հետևանքով հակամարտության ծագման հավանականությունը մեզ լրջորեն մտահոգում է: Իրադրության սրման այս ֆոնին դա կարող է տեղի ունենալ նույնիսկ այն դեպքում, երբ կողմերից որևէ մեկն իրականում պատերազմ չի ուզում: Կարծում եմ, որ այժմ կողմերը պետք է հանդարտվեն և հասկանան, թե ինչ է մտածում դիմացինը: Իսկ ամենակարևորը թերևս Իրանի` միջուկային տիրության վերածումը կանխելն է: Եթե Իրանը միջուկային զենք ստեղծի, nրա հարևանները ևս կցանկանան միջուկային զինանոց ստեղծել», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել