Ինչ-որ մարդիկ ինչ-ինչ մղումներով ԵՊԼՀ ուսխորհրդի անունից լատինատառ ծաղկեպսակ են տարել Հաղթանակի զբոսայգի՝ փաստացի անարգելով հուշարձանը: Լավ չ`:

Բայց շատ ավելի վատ, ես կասեի նողկալի ու վտանգավոր բան է տեղի ունեցել. ինչ-որ մի ուրիշը պատերազմի հերոսների շարքում դրել է Ստալինի նկարը: Սա բազմակի վտանգավոր ու զզվելի միտում է:

Երբ մի քանի տարի առաջ խոսք բացվեց Մեծ եղեռնի ժխտումը Հայաստանում քրեականացնելու մասին, բավական խելամիտ կարծիք հնչեց, որ դրա կարիքը չկա, որովհետեւ դժվար է պատկերացնել մեզանում ցեղասպանության ժխտողականություն: Նույն կերպ երեւի 90-ականների հակասովետական իներցիայով կարծել ենք, թե ստալինիզմի փառաբանումը պետք չի իրավական նորմերով զսպել, բայց ոնց հասկանում եմ, հիմա արժե մտածել էդ ուղղությամբ:

Ստալինիզմը մեզանում չպետք է տեղ ունենա: Ստալինը, Հիտլերն ու Թալեաթը բացարձակապես նույն երեւույթներն են ու նույն գնահատականին են արժանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել