Կարծես թե, լավ բան է, բայց...ես մի բան չեմ հասկանում. ինչ կապ ունի ծանր քրեական հանցագործությունը (սեռական բռնություն) և գրքի անվանումը («Դու ես տերը քո մարմնի»...կներե՛ք, կարո՞ղ է անվանումը սխալ եմ արտաբերում)։ Շարունակեմ...
Հարցեր.
Մենք գիտենք, որ հայկական մենթալիտետում երեխաները բացարձակ արժեք են, և եթե ինչ-որ մի անասուն ոտնձգություն անի երեխայի հանդեպ, ապա նա երկար չի ապրի (մեղմ ասած)։
Բացի այդ` գոյություն ունի ոստիկանություն, որը համոզված եմ այդպիսի հանցագործությունները քննում է առանձնակի ուշադրությամբ։
Հիմա հարց.
Ի՞նչ էր իրականում այդ գրքի բովանդակությունը և, ԻՐԱԿԱՆՈՒՄ, ի՞նչ նպատակ էին հետապնդում այդ գիրքը գովազդող կազմակերպությունները։ Քանի որ առայժմ այդ գրքի բովանդակությանը ես ծանոթ չեմ, զերծ կմնամ որակավորումներից, բայց անպայման կկարդամ...
անպայմա՛ն, և ըստ այդմ` արդեն ՓԱՍՏԵՐՈՎ հարցադրումներ կուղղեմ բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր փրփուրը բերաններում, պաշտպանում են այդ նախաձեռնությունը։
Եթե ինչ-որ մեկի մոտ կա այդ գրքից, ապա, խնդրում եմ` ժամանակավորապես տրամադրել ինձ։
Շնորհակալություն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/291033095138632
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել