Օրեր առաջ համացանցում տարածվեց որոնողական համակարգերի վերլուծությամբ զբաղվող Ahrefs ընկերությունից վերցրած տվյալներով լուսանկար։ Այն արտացոլում էր այս հարթակի 2024 թվականի մարտ ամսի տվյալները` թե համացանցից օգտվողները որ կայքերն են առավել հաճախ որոնում Հայաստանի տարածքից։ Առաջին եռյակը կազմում են խաղային ոլորտում ժամանցի ծառայություն մատուցող կայքերը։  

Այս թվերի հստակությունը հասկանալու համար նախ եկեք հասկանանք, թե ինչպես է աշխատում Ahrefs-ը։ Ahrefs-ը «բոլորը մեկում» SEO գործիքների հավաքածու է որոնողական կայքերից ստացված թրաֆիքի աճի և կայքերի օպտիմալացման համար: Այն հավաքագրում, մշակում և պահպանում է մեծ քանակությամբ որոնման տվյալներ մարքեթինգի մասնագետների համար: 

Ինչպես որոնողական համակարգերը, Ahrefs-ը 24/7 ռեժիմով սքանավորում է ամբողջ ցանցը և պահպանում տեղեկատվություն կայքերի մասին։ Օրինակ՝ ինչպես են դրանք կապվում միմյանց հետ և ինչ բանալի բառերով են կայքերը դասակարգվում որոնման արդյունքներում:   

Կայքերի թրաֆիքը հաշվարկելու համար Ahrefs-ը օգտվում  է տարբեր բազաներից։ Դրանք ավելի շատ հիմնվում են բանալի բառերի բազայի վրա։ Թվերը գոյանում են հետևյալ կերպ․ բանալի բառերի որոնման ծավալներով մոտավոր հաշվարկվում են համապատասխան տվյալների հոսքերը։  

BlogNews.am-ը զրուցեց ոլորտի մասնագետ Տարոն Պապիկյանի հետ։ 
Նախորդ ամիսների ցուցանիշների վերաբերյալ Պապիկյանը նշեց. «Օրինակ, 2023 թվականի Google որոնողական համակարգի ամփոփած տվյալները Հայաստանի մասով․ առաջին վեցյակի որոնումներն էին «Ajarabet», «Vivaro», «Погода», «TotoGaming», «Переводчик» և «Toto»: համակարգերում նույն պատկերն է նաև 2024 թվականի 3 ամիսներին»։  

կետերը, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգի որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցները։ Իսկ սա նշանակում է, որ ի տարբերություն այլ օնլայն հարթակների կամ կայքերի՝ խաղային ոլորտում ժամանցի ծառայություն մատուցող կայքերի այցելությունների համար դիվերսիֆիկացված աղբյուրներ Հայաստանում այս պահին չկան։ Մարդիկ չեն կարող որևէ գովազդ տեսնել կամ ակտիվ լինքի վրա սեղմել ու անցնել բեթինգ կայքեր։  Եվ փաստացի միակ տարբերակը ուղիղ կայքի դոմեյնը հավաքելը կամ որոնողական համակարգերում որևէ բանալի բառ փնտրելու միջոցով առաջարկվող կայքերի միջից բեթինգի կայք անցնելն է։ Եվ այս դեպքում Ahrefs-ի ներկայացրած թրաֆիքը, որը այն օրգանական միջոցով ստանում է որոնողական համակարգերից՝ զարմացնող չէ։ Չունենալով այլ տարբերակներ հետաքրքրվողները բեթինգ կայքերի մասին ինֆորմացիա փնտրել են որոնողական համակարգերում։  
Այս մասին են վկայում նաև մի քանի տվյալների վերլուծություններ։  
Սկսենք գովազդից։ Ինչպես նկատում ենք, գովազդների (paid traffic) թրաֆիքը զրո է։ 

«Ahrefs-ը հաճախ օգտագործվող հարթակ է թվային մարքեթինգի մասնագետների կողմից և իրեն կարող ենք հեղինակավոր ու վստահելի աղբյուր համարել։ Ներկայացված վիճակագրությունը վերջին ժամանակում գրեթե անփոփոխ է, և, եթե նախկինում առաջատար դիրքերում սոցիալական կայքերն էին՝ Odnoklassniki, Facebook և այլն, ապա դա պայմանավորված էր նրանով, որ բեթինգներն այդ ժամանակ օնլայն հարթակում լայն տարածում չունեին», – նշեց Տարոն Պապիկյանը։  
Այսպիսով, Ahrefs-ի տվյալները, իհարկե, որոշակի պատկեր ներկայացնում են, բայց պետք է հաշվի առնել այն փաստը, որ դրանք գոյանում են միայն մեկ տեսակի տվյալների՝ որոնողական համակարգերում առկա տվյալների վրա։ Հետևաբար, եթե ուզում ենք ունենալ իսկապես հավաստի պատկեր, թե Հայաստանում որ կայքերն են ամենաշատն այցելում, ապա անհրաժեշտ է ավելի խորը ուսումնասիրություն անել մի քանի այլ հարթակների միջոցով ևս՝ Semrush, Similarweb, ինչպես նաև հաշվի առնել կայք այցելությունների ապահովման հարթակները։  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել