Հրավիրում եմ բոլոր նրանց ուշադրությունը, որոնք հավատում են, որ Ալիևն իր ժողովրդին պատրաստում է կամ մի օր կպատրաստի խաղաղության, այսինքն՝ հակամարտության այնպիսի լուծման, որն իր մեջ կպարունակի Արցախի անկախության ճանաչում (անմիջապես կամ հանրաքվեի արդյունքներով) և այդ ճանաչումը կլինի այնպիսի տարածքներով, որը կերաշխավորի Արցախի և ՀՀ անվտանգությունը։ 

Ալիևն այս ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ, ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ հայտարարությունը, որ Արցախի Հանրապետության ԱՄԲՈՂՋ ներկայիս տարածքն օկուպացրել է Հայաստանը և նրանք «կվերադարձնեն» այդ հողերը, արել է Բաքվում ընթացող ՄԻՋՄՇԿՈՒԹԱՅԻՆ երկխոսության համաշխարհային համաժողովին։ 

Խաղաղության ձգտող և խաղաղություն ցանկացող մարդը ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ համաշխարային համաժողովին նման հայտարարություն չէր անի ուղղակի։

ՀԳ. Նշեմ նաև, որ Ադրբեջյանն ակտիվացել է նաև սահմանին, կրակում է ոչ միայն հայկական դիրքերի ուղղությամբ, այլ նաև թիկունքային ապահովման շարժական օբյեկների ուղղությամբ։ Միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց, մի քանի օր առաջ էլ ՍՎԴ-ով թիրախավորել է հաց տեղափոխող մեքենան։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել