Վերանայեք ձեր սննդակարգը

Սննդի բազմազանությունը կարող է օգտակար լինել ձեր առողջության համար, բայց կան կոնկրետ մթերքներ, որոնք պետք է ուտել, եթե ցանկանում եք նիհարել։ Համաձայն Ամերիկյան սրտի ասոցիացիայի կողմից 2000-2017 թթ. հրապարակված գիտական գրականության վերլուծության՝ այն մարդիկ, ովքեր ավելի շատ բազմազան սնունդ են օգտագործում, ավելի շատ են վնասակար սնունդ ընդունում։ Հետազոտությունները որևէ ապացույց չգտան, որ սննդակարգի բազմազանությունն առողջ քաշի գրավական է։

Ավելի շատ բուսական հիմքով սննդամթերք կերեք:

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ փոխանակ մարդկանց խորհուրդ տան զանազան սննդամթերք ուտել, սննդաբանները պետք է կենտրոնանան մթերքների ադեկվատ օգտագործման վրա ու մարդկանց խորհուրդ տան օգտագործել բանջարեղեն, մրգեր, հատիկավորներ ու ամբողջական ցորենահատիկ, ոչ արևադարձային բուսայուղեր, ոչ ճարպոտ կաթնամթերք, ընկուզեղեն, ձուկ ու թռչնամիս, ինչպես նաև պետք է խուսափել տապակած սննդամթերքից։

Ցածր կալորիականություն ունեցող մթերքների ընտրություն

Երբ դուք բախվում եք ռեստորանային բարդ կերակրացանկին, հաճախ աչքից բաց եք թողնում առավել առողջ ընտրությունը։ Մարդկանց մեծ մասը մտածում է, որ ցածր կալորիական սննդամթերքը լավ համ չունի կամ հագեցնող չէ, բայց դա իրականում այդպես չէ։

Կերեք ճարպերի և նատրիումի ցածր պարունակությամբ մթերքներ

Սպասվում է, որ 2030 թ. ճարպակալման մակարդակը կկազմի 50 տոկոս։ Շատ մասնագետներ ասում են, որ լավագույն մոտեցումը նատրիումի ցածր մակարդակով կերակրացանկն է, որն իր մեջ ներառում է բանջարեղեն ու թարմ մրգեր։ Նրանք նախազգուշացնում են, որ սննդի տարատեսակությունը սոսկ գայթակղություն է։ Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնները խորհուրդ են տալիս չընդունել օրական 2300 միլիգրամից ավելի նատրիում։

Թեպետ ավելի քիչ մարդ է կարմիր միս ուտում ու գազավորված խմիչք օգտագործում, իսկ այլ մթերքներ էլ անառողջ են համարվում, մարդիկ սկսել են անփույթ լինել այլ բաների վերաբերյալ, մասնավորապես, սկսել են շատ աղ օգտագործել։

Ինչո՞ւ դուք պետք է ճիշտ սնվեք, երբ ծերանում եք

Ավելորդ քաշ ունեցող մարդիկ մեծացնում են քրոնիկական հիվանդությունների զարգացման, վաղաժամ մահվան ռիսկն ու քչացնում են առողջ ծերություն ունենալու հավանականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել