Այսօր Իրաքյան Քրդստանում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Իրաքյան Քրդստանի ղեկավար կազմի հետ, մասնավորապես՝ Նեչիրվան Բարզանիի հետ: Թուրքիայի ԱԳ նախարարն առաջարկել է Էրբիլին բացել նոր անցակետ Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի միջև: Նույնիսկ մատնանշել է իրեն ձեռնտու վայրը՝ Օվաքոյ բնակավայրի մոտ: 

Ճիշտ է, Թուրքիայի ԱԳ նախարարի այս այցն ավելի շատ կապված է ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ, սակայն Թուրքիան փորձում է իր դեմ ուղղված անուղղակի պատժամիջոցները շրջանցել չճանաչված պետության հետ համագործակցելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել