ՀՀ վարչապետի թվիթերյան գրառումն ավարտվում է այս նախադասությամբ՝ «Աշխարհը չպետք է լռի»։ Թույլ տվեք նկատել՝ գրեթե համոզված եմ, որ հիմնականում կլռի։ Աշխարհը, քաղաքակիրթ մարդկությունը, միջազգային կազմակերպությունները և այսպես շարունակ․ նույն անիմաստ շրջանում ենք արդեն հարյուր տարուց ավելի։

Իրականում պետք է ոչ թե ամրոցում պաշարված արդար թույլի «անկոտրում» տրամաբանությամբ պարբերական օգնության կանչեր հղել աշխարհին, այլ ստիպել հակառակորդին կամ թշնամուն հաշվի նստել քեզ հետ, քանզի աշխարհում, որպես կանոն, միայն և միայն «լեռներ չբարձրացող նավեր» են․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել