Այս սովորություններից պետք է անհապաղ հրաժարվել։

Փչացած սննդի համտեսում

Համտեսելով ոչ միշտ է հնարավոր հասկանալ՝ կաթնաշոռը թա՞րմ է, թե՞ ոչ, կամ ապուրը թթվա՞ծ է, թե/ ոչ։ Ավելին՝ որոշ մանրէների գործունեությունը չի հայտնաբերվում համի զգայարանների միջոցով։ Եթե անգամ փոքր կասկած ունեք, որ սնունդը փչացած է, ապա անմիջապես այն դեն նետեք։

Միևնույն ափսեն օգտագործել հում և եփած մսի համար

Հում մսի և ձկան համար պետք է առանձին սպասք նախատեսել։ Ավելին՝ չի կարելի եփած միսը դնել այն ափսեի մեջ, որի մեջ հում միս է եղել։ Վնասակար մանրէների մեծ մասն ապրում է մթերքի արտաքին շերտի վրա։ Նրանց հետ շփումը կարող է ամենաքիչը թունավորման պատճառ դառնալ։ Իմիջիայլոց, հենց այս պատճառով է կարելի միջին եփած կամ կիսահում սթեյք ուտել։ Մսի մեջ վտանգավոր մանրէներ չկան, իսկ դրսի մանրէները մահանում են բարձր ջերմաստիճանի պատճառով։

Լվանալ հում միսը

Հիշեցնենք, որ բոլոր վտանգավոր մանրէներն ապրում են մսի մակերեսի վրա։ Լվանալու ժամանակ այդ մանրէները ջրի շթի միջոցով տարածում եք ողջ լվացարանով մեկ։ Խանութից գնված միսը դժվար թե ձեզ հասնի այնպիսի վիճակով, որը հարկավոր լինի լվանալ։ Ավելի լավ է միսը լավ եփել, քան մանրէները տարածել ողջ խոհանոցով մեկ։

Միսը, ձուկը և ձուն թողնել կիասեփ

Մանրէները մահանում են միայն բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Աշխատեք պատրաստման ժամանակ խոհանոցային ջերմաչափ օգտագործել։ Այն կօգնի հասկանալ՝ լա՞վ է եփած միսը, թե՞ ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել