Կառավարությունը երկար սպասված ֆունդամենտալ  մի քանի փաստաթղթերի մշակման գործընթաց է սկսել: Դրանցից առայժմ կառանձնացնեմ չորս ամենակարևորները, որոնց տեղյակ ենք, հետևում ենք ու աջակցելու ենք.

1. Ազգային անվտանգության նոր ռազմավարությունն է, որը 2007թ.-ից այս կողմի չի փոխվել ու ենթադրում է թե արտաքին ու ներքին միջավայրերի ռիսկերի նոր գնահատում, թե ՀՀ ազգային անվտանգության ողջ համակարգի վերադիզայն:
2. Ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգ, ինչը Հայաստանը չի ունեցել անկախությունից ի վեր՝ չկառավարելով միգրացիան ու արտագաղթը:
3. ՀՀ Զինված ուժերի զարգացման ՊՆախարարի տեսլականը, որը հավակնում է վերածվել ռազմական նոր դոկտրինի:
4. Բնապահպանական ու բնական պաշարների ողջամիտ օգտագործման մայր օրենսդրությունները՝ կանխարգելման փիլիսոփայության վրա հենված:

Գիտեմ, որ մշակվում է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը, բայց առանձնապես շատ բան չգիտեմ աշխատանքներից:

Երկար սպասված հայեցակարգերն ահռելի նշանակություն ունեն երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունների առավել հստակեցման, ուղենիշեր ու թիրախներ սահմանելու առումով:
Այս ամենը բերեց մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել