Բայց շատ անհամբեր մարդիկ եք։ Չեք տեսնո՞ւմ՝ քաղաքապետարանը կարևոր գործով է զբաղված՝ մետրոյի նոր կայարան է կառուցում։ Ի՞նչ եք շեղում ձեր կենցաղային խնդիրներով։

#ԹեԲաԶիբիլ։ Նոր մետրո՞ եք ուզում նոր Հայաստանում, ուրեմն՝ պիտի համակերպվեք, որ աղբը չեն տանի, կոյուղագիծը կվթարվի, չեն վերանորոգի, վերելակը կփչանա, տանիքը շարքից դուրս կգա, փողոցի ասֆալտը կքանդվի... Համբերեք էլի, նոր մետրոն կսարքեն, կանցնեն ձեր մանր-մունր խնդիրների լուծմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել