Քարսիթերի մասին օրենքին կողմ եմ (իմ փոքրիկն առանց համապատասխան Օրենքի էլ բացառապես քարսիթովա երթևեկում), ԲԱՅՑ բավականին բաց հարցեր կան։ 
1. Ի՞նչ անել եթե մայրը երեխայի հետ պետք է տաքսիով տեղ գնա և ասենք չի կարող համ գրկի երեխային գիրկը պահել, համ՝ քարսիթը (ուստի սեփական քարսիթով ֆռալն աբսուրդ է)։ Արդյո՞ք բոլոր տաքսիներին անխտիր կպարտադրեն քարսիթ դնել և դրա հետ մեկտեղ չբարձրացնել վճարը։
2.Ամեն տարիքային կատեգորիա իր քարսիթն ունի, ինչպե՞ս են ապահովելու, որ բոլոր տարիքային խմբերի քարսիթերից ունենան տաքսիները. քանի որ մինչև 12 տարեկանը բավական բարձր շեմ է, այդ ընթացքում երեխան մի 4 քարսիթ է փոխում։

Եթե այս հարցերի լուծումը չտրվի գրկի երեխա ունեցող կնոջ և երեխայի ազատ տեղաշարժման իրավունքը բավականին կտուժի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել