Եթե ԱԱԾ-ն պետք է զբաղվի տեղեկատվական հարթակում կարգ ու կանոն հաստատելու գործով, ապա սկզբի համար դա չպետք է լինեն ֆեյքերի տարածած լուրերը։ Առաջին հերթին պետք է զբաղվել այս շրջանում ԱՆԻՄԱՍՏ խաղաղության քարոզ կատարողներով, պետք է պարզել, թե այս ժողովրդին մատաղացու գառի տեղ դնողներն ինչ հետաքրքրություն ունեն պատերազմի մեջ գտնվող երկրում նման քարոզչություն անելու համար։

Թե չէ ֆեյքերի տարածած անկապ լուրերի մասին թող անհանգստանան համապատասխան կառույցների տեղեկատվական բաժինները, ովքեր պետք է ակտիվ հերքեն կամ հաստատ լուրերը, որպեսզի խուսափեն նման իրավիճակից։ Թե չէ ցանկացած ֆեյք կարող է ուրբաթ երեկոյան ինչ-որ կեղծ լուր տարածել, ու վստահ եղեք, որ մինչև երկուշաբթի այդ լուրը չի հերքվի, քանի որ դիմացը հանգստյան օրեր են, մարդիկ լայաղ չեն անելու՝ պատասխանեն, հետո էլ զարմանալու են, թե ինչի ժողովրդի մեջ դա տարածվեց։

Մի խոսքով՝ լիքը կարևոր գործեր կան ցանկացած բնագավառում, մենք գնում, ընտրում ենք մեջներից ամենաանկապն ու դրան լուծումներ ենք փնտրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել