Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Հունան նահանգում զինված անձը հարձակվել է տարրական դպրոցի սաների վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Տղամարդը դանակով հարձակվել է երեխաների վրա, գրանցվել է 2 զոհ, ևս երկուսը տուժել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հանցագործին ձերբակալել են տեղում: Նա Չժեն անունով տեղի 31-ամյա բնակիչ է: Թե ինչու է տղամարդը նման քայլի դիմել՝ դեռ հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել