Ավարտվեց այդքան սպասված առաջին պաշտոնական բանակցային հանդիպումը` Փաշինյան-ալիև ֆորմատով։
Սպասելի էր, որ ավարտից հետո մամուլին առանձնապես ասելու բան չի լինի։ Իրո՛ք, ի՞նչ պիտի ասեին ալիևը կամ Փաշինյանը, եթե բանակցություններն առայժմ գտնվում են թեզերի ճշգրտման փուլում։
Համենայն դեպս, մեր դիրքորոշումը պետք է լինի շատ պարզ և հասկանալի։
Արցախի Հանրապետության կարգավիճակի էությունը պետք է դե ֆակտո տիրույթից շատ հանգիստ տեղափոխվի դե յուրե տիրույթ (խոսքը, բնականաբար, անկախ պետության կարգավիճակի մասին է)։
Եվ երկրորդը` Ադրբեջանը ոչ մի պարագայում չպետք է լինի ավելի արտոնյալ իրավիճակում, որպես հակամարտության կողմ, Արցախի Հանրապետության համեմատ։

Մնացածը` ստորև

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել