Ռազմական ինստիտուտում ոչ կանոնադրական հարաբերություններ են, այսինքն՝ կիսագողական հասկացություններն են կարգավորում հարաբերությունները։

Փաստ․ մի քանի տարի առաջ սպանված կուրսանտի դեպքը, երբ, գողականով առաջնորդվելով, ոչ ոք վկայություն չտվեց արդարադատության համար, ու բոլորը միաբերան լռեցին, որ 4-5 հոգի «յախշիները» մի քանի ժամ ծեծելով սպանել էին իրենց դասընկերոջն ու մարտական ընկերոջը։

Հենց այդ հասկացությամբ էլ, ավարտած սպան եթե փորձում է կանոնադրական հիմքով զորքին կարգի հրավիրել, համարվում է անբարոյական։

Ու հիմա խնդրեմ, Մեղրիի գունդն իր ողջ հմայքով թքած ունի թե՛ բանակային կարգ ու կանոնի, թե՛ նրանց վրա, ովքեր գողականով ռազմական ինստիտուտ են ավարտում։

Քիչ են անում։ 

Երբ ռազմական ինստիտուտից, նախ էնտեղից արմատախիլ կարվի կրիմինալ ժանգը, էն ժամանակ զորքերում կարելի է մտածել կանոնադրական զինծառայության մասին։ Իսկ մինչ այդ ամեն զորամաս մի գաղութիկ է՝ իր գաղութիկային բարքերով։

Հարգելի հայրենակիցներ, ձեր զինվորը, էն, որ ամեն տարի կենացն եք խմում, էն, որ իբր Մոնթեի, Ազգալդյանի պատգամն է կրում, էսօր միտինգ է անում վանկարկելով.
- Жизнь ворам, смерть мусорам!!!

Ի դեպ, «մուսոռները» սպայակազմն է, եթե չհասկացաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել