Այս հին լուսանկարի առաջին պլանում երևում է Սևանավանքի երրորդ եկեղեցին: Դա Սուրբ Աստվածածին բազիլիկ տիպի եկեղեցին է, որը քանդվել է 1931-ին, և որի քարերն օգտագործվել են որպես շինանյութ` կղզում հանգստյան տուն կառուցելու համար։ Սևանի վանքային համալիրի պատմությունը վկայում է, որ տարբեր ժամանակներում՝ մինչև 17-րդ դարը, կղզում ընդհանուր առմամբ կառուցված են եղել չորս եկեղեցիներ և մեկ մատուռ:

Լուսանկարիչ՝ Ժոզեֆ դե Բայ (Joseph de Baye), ֆրանսիացի հնագետ և ճանապարհորդ: Պատկերը՝ Համլետ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել