Քաղաքապետը այսօր՝ ուշ երեկոյան, տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ եւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։ Տիկին Հարությունյանը գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում նախօրեին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ։ Քաղաքապետը հետաքրքրվեց նրա ինքնազգացողությամբ եւ շուտափույթ ապաքինում մաղթեց։

Ի դեպ, պրոֆեսոր Մուրադյանի սիրալիր առաջարկով Սվետլանա Հարությունյանը կարող է աշխատանքի անցնել Համալսարանական կլինիկայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել