Նախկինում ցածր հեմոգլոբինն անվանում էին սակավարյունություն: Այդ հիվանդությունը բնորոշվում է հեմոգլոբինի սինթեզի խանգարմամբ:

Արյան մեջ սակավանում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի թիվը: Հիվանդն անընդհատ զգում է քնկոտություն և թուլություն, գլխացավերով ուղեկցվող գլխապտույտներ, հոգնածություն՝ սրտի զարկերի արագացմամբ, նույնիսկ չնչին ծանրաբեռնվածության դեպքում շնչահեղձություն, ինչպես նաև տառապում է մաշկի գունատությունից և չորությունից:

Անեմիայի դեպքում շատ հաճախ թափվում են մազերը, առաջանում են խնդիրներ ներքին օրգանների և մաշկի հետ: Անեմիան հատկապես վտանգավոր է հղիների համար, քանզի դա ցույց է տալիս, որ մայրն ու երեխան տառապում են թթվածնի անբավարարությունից, այդ իսկ պատճառով, սկսած երրորդ եռամսյակից, անհրաժեշտ է մշտական արյան հետազոտություն անել: Անեմիայի ցանկացած նշանի դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ հեմոգլոբինը բարձրացնող նշանակումներ անելու համար: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հեմոգլոբինի անկում նկատվում է չափահաս բնակչության 15%-ի մոտ:

Շատ դեպքերում հեմոգլոբինի անկումը կանանց մոտ պայմանավորված է ծանր դաշտան ունենալով: Այսօր կանանց մոտ 90%-ը տառապում է անեմիայով: Անեմիա կարող են ունենալ բուսակերները, մարդիկ, որոնք ունեն արյան հետ կապված հիվանդություններ, և ծխախոտ օգտագործողները:

Ճիշտ սնվելը, որն իր մեջ ներառում է հեմոգլոբինը բարձրացնող մթերքներ, կարող է օգնել հաղթահարել առաջին աստիճանի անեմիան: Ավելի բարձի աստիճանի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել համապատասխան դեղորայք:

Մթերքներ, որոնք բարձրացնում են հեմոգլոբինը

1. Միս և մսամթերք: Մեծ ուշադրություն դարձրեք երիկամներին, սրտին, թռչնամսին, ձկանը, հավի սպիտակ մսին: Սրանք հեմոգլոբինը բարձրացնող միջոցներ են և պետք է լինեն ամենօրյա ճաշացանկում:

2. Շիլաներ: Հնդկացորենի շիլա, տարեկան, ոսպ և սիսեռ, վարսակի ալյուր: Այս ամենը ցանկալի է ընդունել ամեն առավոտ:

3. Վիտամին С-ով հարուստ մթերքներ: Որպեսզի երկաթը լավ մարսվի, անհրաժեշտ է օգտագործել վիտամին С, պղինձ, ցինկ և մանգան պարունակող մթերքներ: Կանաչեղեն և կանաչ բանջարեղեններ, սպանախ, չամիչ և լոլիկ: Եթե օրգանիզմում վիտամին С-ի պակաս կա, ապա երկաթն ուղղակի չի մարսվի:

4. Բանջարեղեններ: Խորոված կարտոֆիլը, ճակնդեղը, դդումը, մանանեխը և խատուտիկի տերևներն օգնում են կարգավորել արյունը և բարձրացնել հեմոգլոբինը:

5. Մրգեր: Ցածր հեմոգլոբինի դեպքում շատ օգտակար են խնձորը, բանանը, ծիրանը, խուրման, սերկևիլը և սալորը:

6. Հատապտուղներ: Բոլոր հիվանդությունների դեպքում ամենաառողջարար հատապտուղը համարվում է լոռամիրգը (клюква): Թարմ հատապտղի բացակայության դեպքում կարելի է գնել սառեցված կամ շաքարավազով տարբերակը: Ինչպես նաև օգտակար են ելակը, մորին և հապալասը:

7. Հյութեր: Ցածր հեմոգլոբին ունենալու դեպքում ամենաօգտակար հյութը համարվում է նռան, ինչպես նաև գազարի և ճակնդեղի հյութը:

8. Այլ մթերքներ՝ ծովամթերք, դեղնուց, չորացրած սունկ, հեմատոգեն, հունական ընկույզ և կարմիր խավիար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել