Ես իմ անուշ Հայաստանի նախընտրապայքարն եմ սիրում,
Թեկնածուի ողբանվագ, լացակումած բառն եմ սիրում,
Հնուց եկող լոզուգների, խոստումների շարքը տխմար,
Նախընտրական ծրագրերի քոփի-փեյստած բառն եմ սիրում:

Սիրում եմ էդ խոստումներում նկարագրած երկիրը սեգ,
Տասնապատկված թոշակների, նպաստների թիվը վսեմ,
Վերադարձող միգրանտների աննախադեպ հոսքերը, և
Նախընտրական մուրաբայի սև պոպոքի համն եմ սիրում:

Ո՛ւր էլ լինեմ, չեմ մոռանա նախընտրական ճառերը ձեր,
Չե՜մ մոռանա սև փիառի թքած-մրած գրերը ձեր,
Ինչքան էլ շատ զիս կաշառեք՝ թազա փռած ասֆալտը մեր -
Եվ «պադյեզդի» ներկած-փչած նարնջագույն պատն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Թեկնածուի ճակատի պես լուսապսակ ճակատ չկա.
Մասսի ֆոնով ոչ մի ուրիշ բարձրաճաշակ պլակատ չկա.
Կարծես նախկին թերթի բուդկա՝ ձե՛ր ընտրական շտաբն եմ սիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել