ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն աշխարհի ամենաարդյունավետ աշխատող կառույցներից է: Տարիներ առաջ աշխատանքի կազմակերպման մասին երկար զրույց եմ ունեցել գեներալ, այդ կոմիտեի ղեկավար Կլաուս Նաումանի (Klaus Naumann) հետ: Նա ասաց՝ կա 1/3-ի սկզբունք: Լավ աշխատում են աշխատողների 1/3-ը, մյուս 1/3-ը միջին աշխատող է, իսկ մնացածը՝ ընդհանրապես, ինչպես ինքն ասաց, շուն են ման տալիս:

Հարցրի՝ իսկ ինչո՞ւ չեք կրճատում այդ 1/3-ը: Ասաց՝ եթե ես 800 լավ աշխատողի պետք ունեմ, ուրեմն՝ ես պիտի ընդունեմ 2400 աշխատող: Եթե ես կրճատեմ այդ չաշխատող 1/3-ը, ապա շուտով մնացյալի մեջ կսկսի գործել ՆՈՒՅՆ 1/3-ի սկզբունքը, և կունենամ ոչ թե 800 լավ աշխատող, այլ 500-ից մի քիչ ավելի, ու գործը կտուժի, առավել ևս՝ երբեք կրճատումները չեն կարող լինել օբյեկտիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել