Վերջը Փաշինյանը դեռ ինչքա՞ն ա բոլորի արածների համար պատասխան տալու։ Չե՞ք հասկանում, որ էս շրջանում որ մեկդ ինչ անեք, տանելու են, կապեն Նիկոլի հետ։ Զուտ մենակ էն պատճառով, որովհետև որ մեկիդ լսենք, պարզ կդառնա, որ էս հեղափոխությունը մենակ դուք եք արել։ Ու կապ չունի, թե ում հանդեպ ինչ եք անում, մեկ ա, դեմ եք տալիս Նիկոլին, մեկ ա, ընդդիմադիրներն իրան են քլնգելու, որովհետև իրա մեղքի բաժինն էլ իրոք կա, որ բոլորի արածն իրա վրա ա վեկալում, որովհետև գիտի՝ ոչ մեկ իրա արածի տակից չի կարողանալու դուրս գալ։

Էս էր մեր պետությանը մնում, որ փողոցային ռազբոռկի համար երկրի վարչապետը կարծիք հայտներ, երկրի վարչապետից պատասխան պահանջեին։ Բա իհարկե, ուրիշ լուրջ հարց չկա, քաղաքում տեղի ունեցող կիլդիմներն ենք պետական մակարդակով վերլուծում։

Տենաս Փաշինյանը գոնե էսքանից հետո հետևություններ անո՞ւմ ա, մի հատ ցուցակն աչքի տակով անցկացնո՞ւմ ա, թե ով կա կողքը, ով ա ավելորդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել