Մեր երիտասարդներին խորհուրդ կտամ խուսափել մեր քաղաքական կյանքի ուկրաինազացիայից։ Դրա հետևանքները շատ դաժան կլինեն, ու տակից դուրս չենք գա։ Երբ Ուկրաինայում այդ երկրի արևմտյան շրջաններից սկսվեց վարչական շենքերի գրավումn, ու դա ոգևորիչ էր թվում շատերին, իրականում հասկանում էի, որ նման խաղի կանոնից շահելու են նաև հակառակորդները... Դոնեցկ, Լուգանսկում էլ գիտեք, թե ովքեր դա արեցին... Հիմա չսիրած որևէ մեկին աղբարկղ գցելու դեպքում հիշեք, որ այդ խաղի կանոնից եթե ոչ այսօր, ապա վաղը ուրիշներն էլ են օգտվելու։ Շատ կոպիտ օրինակ կբերեմ, բայց, դատելով վերջին շրջանում հակասորոսական գրառումների ու դիսկուրսների հավանումներից, կարելի է պատկերացնել, թե քանի ծափ կհնչի, եթե, Աստված չանի, ուրիշներն էլ որոշեն Սորոսի հիմնադրամի որևէ ներկայացուցչի կամ երբեմնի գրանտառուի (ասենք՝ կառավարությունում կամ պառլամենտում գտնվող) հանդեպ նման արարք կատարել... Մի արեք նման բաներ։ Նայեք ուրիշների փորձն ու նույն սխալները մի արեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել