ՌԴ Կեմերովի մարզում անցկացվել է Պրոկոպևսկի բիլիարդի XXII մրցաշարը՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան և քաղաքի 300-ամյակին, որին երկու թիմ է մասնակցել՝ վետերանների հավաքականն ու երիտասարդական հավաքականը:

Մրցաշարն անցկացվել է միակ աղջկա մասնակցությամբ: Խոսքը Կուզբասի երիտասարդական խորհրդարանի անդամ Դարյա Սահակյանի մասին է, որը մեկը մյուսի հետևից հաղթել է տղամարդկանց:

«Ես խաղում եմ 6 տարեկանից: Ստիպված եմ լինում միշտ խաղալ տղամարդկանց հետ, քանի որ կանայք բիլիարդում այնքան էլ շատ չեն: Ինձ համար ոչ մի արտասովոր բան չկա դրանում: Մրցումներին մասնակցելու նպատակը նոր մարդկանց հետ ծանոթանալն է», - ասել է Դարյան 27 Плюс հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:

Երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդր Խլեբնիկովն իր հերթին հայտարարել է, որ Դարյան «հավաքականի միակ հույսն է»:

Մրցաշարի արդյունքներով հաղթանակ են տարել վետերանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել