Վթարներից մարդկային զոհերի սարսափելի թվերն ինձ կրկին բերեցին այն ենթադրությանը, որ մենք՝ հայերս, անձնական անվտանգության մասին չենք մտածում:

Հիշեցի, որ մի 20+ տարի առաջ, երբ փրկարար ջոկատում էի, ու փրկարար ծառայության ստեղծման առաջին քայլերն էին արվում, մենք սարսափելի չէինք սիրում սաղավարտ՝ կասկա դնել: Անկեղծ ասած՝ էդքան էլ հարմար չէր, բայց կար նաև վտանգն արհամարհելու, քաջ երևալու, չվախենալու ու չզգուշանալու ինչ-որ տղայական մոտեցում:
Հետո կամաց-կամաց սկսեցինք դնել սաղավարտը, որովհետև հասկացանք ու նաև կենդանի օրինակով տեսանք, թե փոքրիկ քարը, մի քանի մետրից ընկնելով մարդու գլխին, ինչ հետևանքների կարող է հանգեցնել:

Հիմա աշխատանքի պահին առանց սաղավարտի փրկարար արդեն չենք պատկերացնում:

Մնում է՝ գիտնականներն ասեն, թե մեքենայի իրական վտանգները ե՞րբ ենք լիովին ընկալելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել