Մարդկանց մեծ մասն իր խնդիրների հիմնական պատճառ է համարում սթրեսը։ Ի՞նչ է իրականում ասում գիտությունը սթրեսի և նրա հետևանքների մասին։ Փորձենք պարզել։

Ի՞նչ է սթրեսը

Սթրեսն օրգանիզմի ռեակցիան է ցանկացած նոր իրադարձության հանդեպ։ Միևնույն ժամանակ կարևոր չէ՝ այն ձեր գիտակցությունում ունի դրական գունավորո՞ւմ, թե՞ բացասական։ Օրգանիզմը սթրեսին միշտ միանման է արձագանքում․ հաճախանում է սրտխփոցը, արտազատվում են սթրեսային հորմոններ։ Ժամանակի ընթացքում մարմինն ընտելանում է սթրեսին։ Այս գործընթացը մեզ թույլ է տալիս գործել, սակայն ոչ միշտ է օրգանիզմը կարողանում հարմարվել սթրեսին։ Այս պարագայում կարող է առաջանալ քրոնիկ սթրես։

Կարճաժամկետ սթրեսի ժամանակ կորտիզոլի մակարդակը անորոշ ժամանակահատվածով կարող է տատանվել։  Պարզ օրինակ է գնդակով խաղը։ Երբ գնդակը գալիս է դեպի մեզ, այդ ժամանակ կորտիզոլի մակարդակը բարձրանում է, ինչը օրգանիզմին թույլ է տալիս արագորեն արձագանքել գրգռիչին և որսալ գնդակը։

Քրոնիկ սթրեսի ժամանակ օրգանիզմը միշտ «պատերազմին պատրաստ» վիճակում է գտնվում։ Կորտիզոլի մակարդակը շատ բարձր է։ Նշագեղձերի մշտական աշխատանքի պատճառով մարդուն չի լքում տագնապի զգացումը։ Հետաքրքիր է, որ սթրեսի ժամանակ անհետանում են սովորելու, որոշում կայացնելու կամ կենտրոնանալու ունակությունները։

Նյարդային հիվանդություն

Հիվանդությունների կեսից ավելիի պատճառը նյարդերն են։ Սակայն գործնականում դա այդքան էլ ճիշտ չէ։ Սթրեսը հիվանդության պատճառ չի համարվում, սակայն այն կարող է հիվանդության կատալիզատոր դառնալ։ Այսպես, ըստ որոշ հետազոտության արդյունքների՝ քրոնիկ սթրեսը վտանգավոր է սրտային բոլոր հիվանդությունների համար։

Ստացվում է, որ սթրեսը հիվանդություն չի առաջացնում։ Այն ուղղակի թույլ չի տալիս օրգանիզմի պաշտպանական համակարգին ճիշտ ձևով արձագանքել հիվանդության հարուցիչներին։

Միևնույն ժամանակ չի կարելի ասել, որ սթրեսը ոչինիչ չի առաջացնում։ Այն տագնապի զգացողություն է առաջացնում, որը կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ։ Այս ամենը զգալիորեն նվազեցնում է կյանքի որակը։ Բացի այդ՝ սթրեսը կարող է հանգեցնել հոգեբանական ցավերի, երբ մենք ցավ ենք զգում, սակայն իրականում ոչ մի ցավ էլ չկա։

Քրոնիկ սթրեսը և նրա բոլոր հետևանքները պետք է բուժել բժշկի մոտ։ Պետք չէ աչքաթող անել այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել