Մարզերի զարգացման մասին

Ցանկացած ընկերություն, որը գումար է աշխատում կոնկրետ բնակավայրում, պարտավոր է իր աշխատած փողի մի մասն ուղղել բարեգործությանը, սոցիալական այլ ծրագրերի իրականացմանը: Մեզանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարզերում աշխատող ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ընկերությունները նախ՝ Երևանի համեմատ ավելի ցածր են վարձատրում իրենց մարզային աշխատակիցներին և, որ ավելի սարսափելի է, գրեթե չեն իրականացնում սոցիալական ծրագրեր, ավելի ճիշտ՝ մարզերում փող են աշխատում և բերում, Երևանում միլիոնների հասնող ծրագրեր են իրականացնում:

Սա աբսուրդ է։ Պետք է կենտրոնանալ մարզերի վրա, 1.5 մլրդ դրամանոց այգու փոխարեն Տավուշում ու Լոռիում գործ արեք, բջջային օպերատորներ, էլցանց և Հայռուսգազարդ։ Հերթով գալու եմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել