Life.panorama.am-ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերության «Հումորի լիգա» նախագծի առաջին եթերաշրջանն արդեն պատմություն է: Մասնակից թիմերի՝ մի քանի ամսվա պայքարից հետո հաղթող ճանաչվեց «Զվերապոլիս» թիմը, որը ղեկավարում էր Անահիտ Կիրակոսյանը:

«Հումորի լիգա»-ն կարճ ժամանակում մեծ դիտողականություն ձեռք բերեց, եւ ահա նախագծի հաղթական եթերաշրջանի, հաղթող թիմին ընձեռնված հնարավորությունների եւ «Հումորի լիգա»-ի երկրորդ եթերաշրջանի մասին Life.panorama.am-ը զրուցել է «FunnyMen Production»-ի տնօրեն եւ «Հումորի լիգա» նախագծի տնօրեն Արամ Մելիքյանի հետ:

«Իրականում՝ նախագիծը ստացվեց եւ դա փաստում եմ հեռուստադիտողի արձագանքից։  Ինչ վերաբերում է իմ կարծիքին, կարծում եմ՝ մենք ապացուցեցինք, որ ունենք Ֆանտաստիկ թիմ, որը իրականացրեց շատ բարդ նախագիծ։ Շատ կարեւոր էր մեր թիմի պրոդյուսեր Արմեն Սուքիասյանի գործոնը, ով ամիսներ առաջ ուղղակի համոզեց «Շանթ» հեռուստաընկերությանը թույլ տալ այս նախագիծն իրականացնել, իսկ «Շանթ» հեռուստաընկերությունն էլ համաձայնելով՝ չսխալվեց»,- նշեց տնօրենը:

Արամի խոսքով՝ հաղթող «Զվերապոլիս» թիմը հենց սկզբից իր ֆավորիտ թիմերից է համարվել.

«Իմ ֆավորիտ թիմերը երեքն էին, եզրափակիչում շատ ուժեղ ելույթ ունեցան «Հետ Տրիկն» ու «Զվերապոլիսը», իսկ «Գոլֆն» էլ ուժեղ էր ամբողջ խաղաշրջանում։ Ես եզրափակիչում նախապատվությունը տվեցի «Զվերապոլիսին», որն էլ եւ հաղթեց»,- նկատեց նա:

Հարցին, թե բացի դրամական պարգեւից՝ 1.000.000 դրամից, հաղթող թիմին ի՞նչ հնարավորություններ են տրվելու, պատասխանեց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել